Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին հայտարարել է. «Հարևան երկրները մեզ համար բարեկամական են: Բայց եթե նրանց տարածքը, օդային տարածքը կամ ջրերը օգտագործվեն ընդդեմ Իրանի, նրանք կդիտարկվեն որպես թշնամական պետություններ: Այս ուղերձն արդեն հասցվել է տարածաշրջանի կողմերին»:               
 

Բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ այս ամենը, «կույս» չձևանաք

Բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ այս ամենը, «կույս» չձևանաք
19.09.2025 | 14:10

Էս օրը ողբի օր չի, այլ ազգի, տեսակի, մենակ մնացած, դավաճանվածի, բայց մինչև վերջ կռիվ տվածի, 9 ամիս սովից հյուծված-չկոտրվածի, բայց թշնամի հակառակորդին եռապատիկ կորուստ տվածի, շրջանաձև պաշպանության մեջ գտնվող բազմաթիվ գյուղերում մինչև վերջին խազ կռիվ տալու կամք ունեցողի ու քայլ անողի, Հայաստանից օգնություն սպասող, բայց չստացողի ու սեփական ուժերով եղածի ներքո թուրքին վարի տվողի օր է նաև:

Հայաստանի քաղաքական ղեկավարությունը գիտեր այս ամենի մասին. ընդդիմությունից էլ իմացողներ կային։ Ավելին` Արցախի ղեկավարության մի մասը նույնպես տեղյակ էր էս պլաններին։

Օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ այս ամենը, կույս չձևանաք։

Փառք անկոտրում կամք ու այդ թվում` սեփական կյանքի հաշվին չզիջելու որոշում կայացրած մեր եղբայր-քույրերին։

Հանձնողներից ոչ մեկն անպատիժ չի մնալու։

Էս ա։ Ու առանց մի գրամ էմոցիա ու պաթոս։

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3448

Մեկնաբանություններ